top of page

Խորթ մոր կողմից բռնության ենթարկված 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

  • 2 hours ago
  • 1 min read

Բռնության ենթարկված 1 տարեկան երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է, այս մասին Aysor.am-ին տեղեկացրեցին «Արաբկիր» ԲԿ–ից։

«Երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար»,- մանրամասնեցին ԲԿ-ից:

Նշենք, որ 1 տարեկան երեխայի նկատմամբ բռնություն է կիրառվել հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ։

«1 տարեկան երեխայի նկատմամբ 2026 թվականի հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար գործադրված ֆիզիկական ներգործության արդյունքում պատճառված ֆիզիկական ուժեղ ցավի, ինչպես նաև մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու դեպքերով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու»,- Aysor.am-ին հայտնել էին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ մարտի 16-ին մեկ տարեկան երեխան «Կլինիկական մահ» ախտորոշմամբ տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական համալիր։

bottom of page