top of page

Երևանի Մուշավան թաղամասում այրվել է բնակելի տնակ․ կա վիրшվոր

  • 1 hour ago
  • 1 min read

Մարտի 5-ին, ժամը 17:35-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի սկզբնամասում այրվում է տնակ։



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։



Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակելի տնակում՝ մոտ 18 քմ․ կա տուժած։



Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։18-ին, մարվել՝ 19։15-ին։ Այրվել է տնակը՝ գույքով․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

1/2576
bottom of page