Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը
- 2 hours ago
- 1 min read

Չինաստանը կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ դեպի Իրան ուղևորություններից, իսկ նրանց, ովքեր արդեն գտնվում են Իրանի տարածքում, հորդորել է հնարավորինս շուտ լքել այդ երկիրը, հաղորդում է The Global Times թերթը։
«Իրանում անվտանգության հետ կապված իրավիճակը հաշվի առնելով՝ Չինաստանի ԱԳՆ-ն, ինչպես նաև Իրանում Չինաստանի դեսպանությունն ու հյուպատոսությունը հիշեցնում են Չինաստանի քաղաքացիներին, որ անհրաժեշտ է զերծ մնալ դեպի Իրան ուղևորություններից։ Իսկ Իրանում գտնվող Չինաստանի քաղաքացիները պետք է հնարավորինս շուտ լքեն երկիրը»,- նշված է Չինաստանի ԱԳՆ հյուպատոսական գործերի վարչության հաղորդագրությունում։




















