top of page

ԵՄ-ն Հայաստանի ամենահուսալի գործընկերն է. Փաշինյան

  • 4 hours ago
  • 1 min read




ԵՄ-ն ՀՀ-ի ամենահուսալի գործընկերն է ժողովրդավարության ամրապնդման հարցում. Լեհաստանի միջազգային հարաբերությունների ինստիտուտում պատասխանելով ներկաների հարցերին՝ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան։

Նա հիշեցրել է, որ անցյալ տարի ՀՀ խորհրդարանն ընդունել է Եվրոպական միություն անդամակցության մեկնարկի մասին օրենք։

«Ինչ խոսք, այդ օրենքը կարևոր խթան է մեզ համար շարունակելու բարեփոխումների օրակարգը։ Հիմա նոր հնարավորություններ են ի հայտ գալիս տարածաշրջանում, մեր երկրում, և այժմ քննարկում ենք՝ ԵՄ-ն ինչպես կարող է ներգրավված լինել տարածաշրջանային հաղորդակցությունների բացմանը, վերահաստատմանը։ Հույս ունենք, որ ներդրումներ կգան ԵՄ-ից, անդամ պետություններից, կենտրոնանում ենք ՀՀ-ի համար նոր հնարավորություններ գտնելու վրա»,- ասել է Փաշինյանը և շեշտել, որ տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորություններ կան՝ ժողովրդավարությունից, տնտեսությունից մինչև պաշտպանություն և այլն։

bottom of page