top of page

Մի շարք մարզիկների կոչումներ են շնորհվել

  • Feb 20
  • 1 min read

ԿԳՄՍՆ-ում այսօր մարզական կոչումներ են շնորհվել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների:

Միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում է շնորհվել ազատ ոճի ըմբիշ Սարգիս Բեգոյանին, հրաձիգ Հայկ Մինասյանին, սամբիստներ Ռոբերտ Սիմոնյանին և Սեյրան Սարուխանյանին, բռնցքամարտիկներ Մանվել Պետրոսյանին, Արգիշտի Հակոբյանին, Անդրանիկ Մարտիրոսյանին, հունահռոմեական ոճի ըմբիշ Ռազմիկ Քուրդյանին, ինչպես նաև գրեփլինգի ներկայացուցիչ Ռաֆայել Կոստանյանին:

ՀՀ սպորտի վարպետի կոչմանն են արժանացել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սամվել Տերտերյանը, Հայկ Մանուկյանը, ազատ ոճային Արման Մուսիկյանը, ծանրորդ Գրիգոր Ղազարյանը, բազկամարտիկ Արման Մրտեյանը, բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը, պաուերլիֆտինգի ներկայացուցիչներ Աշոտ Անտոնյանը, Ալիկ Խաչատրյանը, թենիսիստներ Սոֆի Գիդաչյանը, Լիլիթ Անտոնյանը, Ավետիք Ղազարյանը, ուշուիստ Արսեն Բաղրյանը, սամբիստ Վադիս Համբարձումյանը, գրեփլինգի ներկայացուցիչներ Ռաֆիկ Ալեքսանյանը, Գոռ Խաչատրյանը և Դավիթ Գասպարյանը:

bottom of page