Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ. Արամ Վարդևանյան
- 2 hours ago
- 1 min read

ԱԺ կողմից Սահմանադրության փոփոխությունը հենց օրվա իշխանությունները իրացրել են դեռևս 2020 թվականի հունիսին: Այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը և տեսանյութ հրապարակել։
«1)Վարչապետին ներկայացվող պահանջները որոշում է ժողովուրդը:
2)Սամվել Կարապետյանը ժողովրդի որոշմամբ կարող է ընտրվել վարչապետ:
3)Վարչապետին ներկայացվող պահանջները Ազգային ժողովը կարող է փոփոխել պարզ ընթացակարգով:
ԱԺ կողմից Սահմանադրության փոփոխությունը հենց օրվա իշխանությունները իրացրել են դեռևս 2020 թվականի հունիսին:
4) Անդրադարձել եմ նաև այլ հարցերի:
Աստված պահապան մեր ժողովրդին ու Հայոց աշխարհին։ Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»։




















