top of page

Ռուսաստանի համար տարօրինակ է լսել հյուսիսից Հայաստանին ուղղված uպառնալիքների մասին. ՌԴ ԱԳՆ

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

Մոսկվայի համար տարօրինակ է լսել հյուսիսից Հայաստանին ինչ-որ առասպելական սպառնալիքների մասին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Մեզ համար մի փոքր տարօրինակ է լսել պարբերական հայտարարություններ այն մասին, որ հյուսիսից ինչ-որ առասպելական հարձակումներ են նախապատրաստվում Հայաստանի դեմ, ՀԱՊԿ-ի կողմից էկզիստենցիալ սպառնալիքի մասին, նույն շարքում կնշեմ մեր ընդհանուր պատմությունը կասկածի տակ դնելու փորձերը»,- ասել Է Լավրովը Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ:

«Ձեզ մոտ սկսվում է խորհրդարանական ընտրությունների նախապատրաստման քարոզարշավը։ Կարող եմ ձեզ վստահեցնել, որ երբ դրսից ազդանշաններ են հնչում, որ ինչ-որ մեկը պատրաստվում է միջամտել, ակնհայտ ակնարկով Ռուսաստանի Դաշնությանը և երբ Երևանից ԵՄ-ին ուղղված կոչեր են հասցեագրվում՝ «օգնեք մեզ թույլ չտալ նման միջամտություն»,  մեզ համար տարօրինակ է»,-հավելել Է նախարարը։

1/2527
bottom of page