top of page

«Հրապարակ»․ Ինչու «Ուժեղ Հայաստանի» ցուցակում Հարություն Հարությունյանի և Նաիրի Սարգսյանի անուները չկան

  • 5 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն իր փակ համագումարից հետո հրապարակեց նախընտրական ցուցակի առաջին 36 թեկնածուի ցանկը։

Ուշագրավ է, որ այդ ցանկում ներառված չեն «Նոր դարաշրջան» կուսակցության նախագահ Հարություն Հարությունյանի եւ «Միավորված հայեր» կուսակցության պատվավոր նախագահ, լիազոր ներկայացուցիչ Նաիրի Սարգսյանի անունները, որոնց հետ նախորդ շաբաթ Նարեկ Կարապետյանը հուշագիր ստորագրեց՝ «Ուժեղ Հայաստան՝ Սամվել Կարապետյանի հետ» անվանումով դաշինք կազմելու մասին։

«Ուժեղ Հայաստանի» խոսնակ Մարիաննա Ղահրամանյանից փորձեցինք ճշտել՝ ինչո՞ւ այդ անունները ներառված չեն։ Նա ասաց միայն, որ նախընտրական ցուցակն ամբողջովին կհրապարակեն ապրիլի 11-ին՝ Ազատության հրապարակում նախատեսված միասնության հանրահավաքի ժամանակ։

ԸՕ վերջին փոփոխություններից հետո արգելվում է կուսակցությունների եւ դաշինքների դեպքում անձնանունների օգտագործումը։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2632
bottom of page