top of page

«Զանգեզուրի միջանցքը» կապահովի ամբողջ թյուրքական աշխարհի կապը. թուրք նախարար

Sep 30, 2025
1 min read

«Զանգեզուրի միջանցքը» կենսական դեր է խաղում Կովկասում կարգավորման գործընթացում: Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին ասել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն:


«Մեր տարածաշրջանի համար մեկ այլ լավ լուր է Զանգեզուրի կապի միջոցով նոր հնարավորությունների բացումը։ Այս միջանցքը կապահովի Թուրքիայի և Ադրբեջանի միջև ուղիղ ցամաքային տրանսպորտ և կարևոր քայլ կլինի ամբողջ թյուրքական աշխարհը կապելու համար։



Միևնույն ժամանակ, տարածաշրջանի բոլոր երկրները կշահեն դրանից»,-ասել է նա:

1/2967
bottom of page