top of page

Հանրայինով հակահայկական պրոյեկտների այսպիսի լուսաբանում երբևէ չի եղել․ Նինա Կարապետյանց

  • 6 hours ago
  • 1 min read

«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Շարժման  հիմնադիր անդամ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, ով նաև վարչապետի թեկնածու է առաջադրվել, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ դեռևս չմեկնարկած նախընտրական քարոզարշավն արդեն իսկ անհավասար պայմաններում է անցնում, իսկ ընտրությունների նախաշեմին Հանրային հեռուստաընկերությունը չի հետևում պետության սահմանած օրենքներին:

«Հանրային հեռուստաընկերությունը երբևէ չի ծառայել իր նպատակին, այն բոլոր ժամանակներում օգտագործվել է քաղաքական նպատակահարմարությունից ելնելով: Հանրայինով հակահայկական պրոյեկտների այսպիսի լուսաբանում երբևէ չի եղել: Խղճի ազատության, կրոնական կազմակերպության իրավունքների նման խախտումներ երբեք չեն եղել: Մենք սա գնահատում ենք լրջագույն խնդիր: Գլխավոր դատախազը պետք է այս ամենին գնահատական տա: Պետք է սկսել իրավական պրոցես: Չի կարելի թույլ տալ, որ երկիրը լինի մի խմբակի տրամադրության տակ»,- նշեց նա:

Նինա Կարապետյանցը ընդգծեց, որ հակասահմանադրական օրենքները լուսաբանվում են Հանրայինով, իսկ եկեղեցու նվիրական տոներին անդրադարձ չկա:

«ՆԺԱՐ» սահմանադրական շարժման անդամներն իրենց բողոքները դիմում-նամակի տեսքով փոխանցեցին Աննա Վարդապետյանի ղեկավարած գլխավոր դատախազությանը

1/2621
bottom of page