Դավիթ Բեկ փողոցում բшխվել են «BMW»-ն և «Opel»-ը․ կա վիրшվոր
- 2 hours ago
- 1 min read

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։20-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ թիվ 180/27 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Արամայիս Բ․-ի վարած «BMW» մակնիշի և Երևանի բնակիչ 67-ամյա Ելֆիտան Դ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Արամայիս Բ․-ի ուղևոր 33-ամյա Նարինե Ն․-ին մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։




















