top of page

Արտաքին գովազդի օպերատորները կտուգանվեն ժանգոտած գովազդային վահանակների համար

  • Feb 26
  • 1 min read

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26–ի նիստում որոշում կայացրեց, որով Հայաստանում արտաքին գովազդի օպերատորները պատասխանատվություն կկրեն իրենց գովազդային վահանակները պատշաճ վիճակում չպահպանելու համար։

Հիմնավորման մեջ նշվում է, որ երկրի ճանապարհներին ներկայումս կան բազմաթիվ լքված գովազդային վահանակներ. ոչ ոք չի վերահսկում ոչ միայն դրանց տեսքը, այլև անվտանգությունը։

Հետևաբար, արտաքին գովազդի օպերատորները պարտավոր կլինեն առնվազն վեց ամիսը մեկ անգամ ստուգել իրենց գովազդային վահանակների վիճակը և անհրաժեշտության դեպքում վերանորոգել և ամրացնել դրանք։

bottom of page