top of page

Արագածոտնի թեմը հրավիրում է բոլորին մասնակցելու «Մեղավորներին ապաշխարության կանչելու» հոգենորոգ կարգին

  • 5 hours ago
  • 1 min read

Արագածոտնի թեմը հատնում է. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում սկսվել է Մեծ Պահքը՝ մեծ ճանապարհորդություն, որի նպատակակետն է ՄԵԾ ՏՈՆԸ՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Սուրբ Հարությունը։


Այս ճանապարհորդության մեջ մտնելուց առաջ պետք է պատրաստվել։


Օրացույցի մեջ առաջին չորեքշաբթի օրվա համար Տոնացույցն ունի հետեւյալ ցուցումը. «Այսօր սկիզբն արա կատարել զկարգ Ապաշխարութեան», ուստի Արագածոտնի թեմը հրավիրում է բոլորին մասնակցելու «Մեղավորներին ապաշխարության կանչելու» հոգենորոգ կարգին։


Կարգը կկատարվի Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց առաջնորդանիստ Եկեղեցում. սկիզբը՝ ժամը 19։00»:

1/2547
bottom of page