«Սա մե՛ր Մայր Աթոռն է, տիրադավների Մայր Աթոռը չէ». Ռուբեն Մելիքյանը Սուրբ Էջմիածինը պաշտպանելու կոչով հանդես եկավ
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Հակաեկեղեցական արշավում Նիկոլ Փաշինյանին միացած եպիսկոպոսների հայտարարությանն է անդրադարձել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ շեշտելով՝ ձեռքները ծալած չի կարելի նստել, պետք է պաշտպանել Մայր Աթոռը՝ տիրադավներից։
«Պետք է այնտեղ (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում-խմբ.) նրանց դիմավորել, մենք պետք է պատրաստ լինենք տիրադավների ցանկացած գործողության։ Ուղղակի մարդիկ այնտեղ լինեն՝ պաշտպանելու Մայր Աթոռը»,- ասել է Մելիքյանը՝ հավելելով, որ իրենք խաղաղ մեթոդներով են իրենց աջակցությունը հայտնելու Սուրբ Էջմիածնին։
«Իհարկե, պետք է սպասել Մայր Աթոռի արձագանքին, որովհետև առաջնային արձագանքի իրավունքը Մայր Աթոռինն է, բայց մենք էլ չենք կարող ձեռքներս ծալած նստել։ Պետք է խաղաղ ձևով այնտեղ լինենք ու ցույց տանք, որ սա մե՛ր Մայր Աթոռն է, տիրադավների Մայր Աթոռը չէ, նրանք շեղվել են իրենց հոգևոր առաքելությունից և ոչինչ չունեն Մայր Աթոռում անելու, առավել ևս՝ Վեհափառ Հայրապետին «հանգստի կոչելու» պահանջով այնտեղ հավաքվելու»,- ասել է Մելիքյանը։
Հիշեցնենք՝ Փաշինյանին միացած եպիսկոպոսները կոչով էին հանդես եկել՝ հավաք կազմակերպելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսին հեռացնելու պահանջով։




















