top of page

Մադրիդի «Ռեալը ոչ-ոքի խաղաց «Ժիրոնայի» հետ՝ զիջելով առաջատարությունը

  • Writer: Ani
    Ani
  • 1 hour ago
  • 1 min read

ree

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս ոչ-ոքի խաղաց «Ժիրոնայի» հետ (1-1)։

Հանդիպման հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջին րոպեին՝ աչքի ընկավ Ազդեին Ունահին։ Մադրիդցիների կազմում պատասխան գոլը 67-րդ րոպեին խփեց Կիլիան Մբապեն՝ հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Այսպիսով, այս խաղից հետո «Ռեալը» վաստակած միավորների քանակը հասցրեց 33-ի՝ զիջելով առաջատարությունը «Բարսելոնային»։ «Ժիրոնան» 12 միավորով 18-րդն է։

1/2433
bottom of page