top of page

Ի՞նչ վիճակում են Տավուշում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ տուժած 4 հրշեջները

Nov 26, 2025
1 min read

Ծառայողական պարտականությունները կատարելիս այսօր Տավուշում վթարի ենթարկվածհրշեջ-փրկարարներից չորսը հոսպիտալացվել են, հայտնում են Առողջապահության նախարարությունից:

«Նրանցից երեքի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, մեկինը` բավարար:

Կազմակերպվել է տուժածներից երեքի տեղափումը երևանյան բժշկական հաստատություններ, մեկ փրկարար բուժում է ստանում մարզային բժշկական կենտրոնում:

Տուժած փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում»,- նշել են ԱՆ-ից:

1/2967
bottom of page