Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
- Ani

- 4 hours ago
- 1 min read

Նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալ):
Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել այն բանի համար, որ նա 1998-2010 թվականների ընթացքում ռուսաստանաբնակ գործարարից՝ Միխայիլ Բաղդասարովից, պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը դրսևորվել է ՀՀ-ում արտոնյալ պայմաններով գործունեություն ծավալելու դիմաց ստացված եկամտի կեսը Սերժ Սարգսյանին փոխանցելով:
Ավելի վաղ Արմեն Աշոտյանը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն կոմիտեն փակել է Սերժ Սարգսյանի ելքը Հայաստանից։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել նաև Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով։
«Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար:




















