Վանաձորի 23/17 տեղամասում վերահաշվարկի արդյունքում «Ուժեղ Հայաստանի» ձայներն ավելացել են 95-ով
- 3 hours ago
- 1 min read

23/17 ընտրատեղամասում վերահաշվարկի արդյունքում «Ուժեղ Հայաստանի» ձայներն ավելացել են 95-ով։
Տեղեկությունը Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն է հայտնել.
«Հիմա մի «փոքրիկ» ուղղում տեղադրեմ, որ տեսնենք, թե ինչ տարբերություններ կարող են լինել հրապարակված թվերի և իրականության միջև։
Վանաձորի 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան» դաշինքը ստացել է 105 ձայն,բայց հրապարակվել է 10։
Հետևաբար, դեռ ոչ ոք չգիտի մանդատների բաշխման կամ դրանց իրական պատկերի մասին։ Սպասենք վերահաշվարկների արդյունքներին»։




















