top of page

Քրեական հետապնդում 19-ամյա վարորդի նկատմամբ

  • May 6
  • 1 min read

ՀՀ դատախազությունը հանրային քրեական հետապնդում է սկսել 19-ամյա Վահրամ Մարկոսյանի նկատմամբ, ով Երևանում դիտավորյալ գերազանցել էր մեքենայի արագությունն ու տեսանկարահանել այն։


Ինչպես հայտնել են Գլխավոր դատախազությունից, դատախազն այսօր հանրային քրեական հետապնդում է հարուցել Վահրամ Մարկոսյանի նկատմամբ։ Մեղադրանքն առաջադրվել է Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասով, 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խուլիգանություն) և 344-րդ հոդվածի 1-ին մասով։ Այս մասին Auroranews-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից:


Նախօրեին հայտնի դարձած դեպքի առթիվ, ոստիկանությունից ստացված տվյալների հիման վրա, 2026 թվականի ապրիլի 23-ին Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Այն սկսվել էր Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը վերաբերում է ճանապարհային երթևեկության անվտանգության պահանջների կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտմանը։


Նախաքննությամբ պարզվել է նաև, որ երիտասարդը «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան վարել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված վիճակում։ Այս փաստի առթիվ հարուցվել է ևս մեկ քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով (առանց վարորդական իրավունքի կամ կասեցված իրավունքով մեքենա վարելը), որը միացվել է նախորդին։

1/2687
bottom of page