Իրանի ԶՈւ-ն կարող է խnրտակել Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմածnվային nւժերի բոլոր նավերը. իրանցի պաշտոնյա
- Apr 16
- 1 min read

Իրանի զինված ուժերը, անհրաժեշտության դեպքում, կարող են խորտակել Պարսից ծոցում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի բոլոր նավերը, որոնք գտնվում են հրթիռների հասանելիության գոտում։ Այս մասին հայտարարել է իրանցի պաշտոնյա Մոհսեն Ռեզային, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հրադադարի ռեժիմի երկարաձգումն ամենևին չի բխում մեր շահերից։ Սա իմ անձնական կարծիքն է։ Ճնշումը պետք է ուժեղանա։ Մեր արձակման կայանքներն այժմ ուղղված են նավերի վրա, և մենք կխորտակենք բոլորին։ Ոչ ոք չի կարողանա փախչել մեզնից»,- ասել է նա։
Ռեզայիի խոսքով՝ ներկայումս հիմքեր կան միաժամանակ պահպանելու զինադադարը և վարելու բանակցություններ։
«Բայց սա ռազմական դադար է, այլ ոչ թե հրադադարի վերջնական դադարեցում։ Հենց այս արտահայտությունն է օգտագործում գերագույն առաջնորդը», - հավելել է նա։




















