«Ուժեղ Հայաստանին» չգրանցելը նշանակում է կասկածի տակ դնել ընտրությունները. Ղազինյան
- 2 hours ago
- 1 min read

«Ուժեղ Հայաստանին» չգրանցելը նշանակում է կասկածի տակ դնել ընտրությունները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանը։
«Անդրկովկասի երկրորդ բռնապետի տիտղոսին հասած մարդն անգամ իրեն չի կարող այդ ճոխությունը թույլ տալ, որովհետև «Ուժեղ Հայաստանին» չգրանցելը նշանակում է կասկածի տակ դնել ընտրությունները ամբողջ աշխարհի կողմից, որովհետև չեմ կարծում, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ իշխանության ձգտող ուժին՝ 50+1 ձայն ունեցող ուժին, ուղղակի հնարավոր է չթողել մասնակցել, այդ դեպքում ինչպես են պատասխան տալու»,- նշել է նա։




















