ՀՀ-ում սոված թոշակառու չկա. ապահովել ենք նվազագույն սպառողական զամբյուղը. սա պատմական ձեռքբերում է. Փաշինյան
- Apr 15
- 1 min read

Հաճույքով եմ արձանագրում, որ մենք կենսաթոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում ունենք պատմական նվաճում։ ՀՀ պատմության մեջ առաջին անգամ կենսաթոշակառուների կողմից ստացվող եկամուտը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը, որը կազմում է 61,768 դրամ, վերջին տվյալների համաձայն։ Այս մասին Ազգային ժողովում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ այդ նվաճումն արձանագրում են հեղափոխությունից ութ տարի անց, քանի որ այդ տարիներին հետևողականորեն գնացել են այս ճանապարհով:
«Մենք նախ նվազագույն թոշակն ենք կրկնապատկել 2019 թվականին։ Հետո, հաջորդ քայլով նվազագույն կենսաթոշակը համապատասխանեցրել ենք նվազագույն պարենային այն զամբյուղին, որպեսզի համոզված լինենք, որ ՀՀ-ում, պատկերավոր ասած սոված թոշակառու չկա:
Հիմա մենք ապահովել ենք նվազագույն սպառողական զամբյուղը և սա, հիրավի պատմական ձեռքբերում է թոշակառուների սոցիալական ապահովության ոլորտում»,-նշել է Փաշինյանը:




















