top of page

FLYONE ARMENIA-ն կիրականացնի թռիչքներ Երևան-Ալմաթի-Երևան երթուղով

  • 2 hours ago
  • 1 min read

FLYONE ARMENIA-ն՝ Հայաստանի առաջին ազգային ավիաընկերությունը, 2026 թվականի հունիսի 12-ից սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան – Ալմաթի – Երևան երթուղով։

Երևան–Ալմաթի–Երևան չվերթերը կկատարվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Ալմաթիի միջազգային օդանավակայան շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին, ուղևորների համար հարմար չվացուցակով և մատչելի սակագներով։

Նոր ուղղության մեկնարկը էականորեն ընդլայնում է FLYONE ARMENIA-ի թռիչքային աշխարհագրությունը՝ ապահովելով Հայաստանի և Ղազախստանի խոշոր քաղաքների միջև ավելի լայն, հարմարավետ և հասանելի օդային հաղորդակցություն։

2026 թվականին FLYONE ARMENIA-ն շարունակում է ընդլայնել իր երթուղային ցանցը՝ բացելով նաև նոր ուղղություններ դեպի՝ Ամստերդամ, Վիեննա, Ալիկանտե, Սամարա, Կազան և Բաթումի։

Այս քայլը միտված է Հայաստանի, Եվրոպայի և տարածաշրջանի քաղաքների միջև օդային հաղորդակցությունն առավել բազմազան, հասանելի և հարմարավետ դարձնելուն՝ ուղևորներին առաջարկելով նոր ճանապարհորդական հնարավորություններ և ընտրության լայն շրջանակ։

Տոմսերը հնարավոր է ձեռք բերել flyone.amկայքում կամ FLYONE բջջային հավելվածում։

FlyOne Armenia-ի մասին


FlyOne Armenia-ն (www.flyone.am) Հայաստանի Հանրապետության առաջատար ավիափոխադրողն է, որը հիմնադրվել է 2021 թվականին: Այն չվերթեր է իրականացնում դեպի ԱՊՀ, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի երկրներ շուրջ քսաներեք ուղղություններով, որոնց թիվը գնալով ավելանում է։ Իր գործունեության ընթացքում FlyOne Armenia-ն արդեն փոխադրել է ավելի քան երեք միլիոն ուղևոր: Ընկերության ժամանակակից նավատորմը ամբողջությամբ համապատասխանում է Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) անվտանգության չափանիշներին։


 

1/2609
bottom of page