top of page

Արման Ծառուկյանը նշել է Փիմբլեթ-Գեյջի մարտի ֆավորիտին

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը կիսվել է ամերիկացի Ջասթին Գեյջիի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև կայանալիք տիտղոսային մենամարտից իր սպասելիքներով։

-Գեյջին ընդդեմ Փիմբլեթի. որքանո՞վ է դա արդարացի մենամարտ, և ո՞վ է ֆավորիտը:

-«Դա բացարձակ անարդար է, քանի որ այնտեղ ես պետք է մենամարտեի։ Ամենայն հավանականությամբ՝ հենց Փիմբլեթի հետ։ Բայց նրանք (UFC-ի ղեկավարությունը) հասկանում են, որ ես Փիմբլեթինն շատ արագ և հեշտությամբ կհաղթեմ։ Իսկ նրանց պետք է այդ աստղը, որպեսզի այն չմարի։ Պարզապես «դուրս բերեցին» վետերանի և պատմություն հորինեցին։ Բայց դեռ Հուկերի դեմ իմ մենամարտից առաջ ինձ ասել էին, որ Փիմբլեթը կռվելու է տիտղոսի համար։ Երբ նրանք պաշտոնապես հայտարարեցին այդ մենամարտի մասին, ես արդեն գիտեի դա»։

-Նրանցից ո՞վ է ֆավորիտը։

-«Հավանաբար, ավելի շատ Փիլբլեթը, որովհետև մյուսն արդեն «մաշված» է, ծեր։ Կարծում եմ՝ սրանք նրա վերջին մենամարտերն են», - ասել է Ծառուկյանը Fight Show-ին տված հարցազրույցում։

Հիշեցնենք, որ Գեյջին և Փիմբլեթը կվիճարկեն UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր չեմպիոնի կոչումը հունվարի 25-ին Լաս Վեգասում (ԱՄՆ) կայանալիք UFC 324 մրցաշարի շրջանակում։

1/2482
bottom of page