ՀԹՖ նախագահը պարգևատրել է տարվա լավագույն թենիսիստներին
- Dec 29, 2025
- 1 min read

Կայացել է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի տարեվերջյան ամփոփիչ միջացառումը, որի ընթացքում ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը դրամական պարգևներ ու նվերներ է հանձնել տարվա լավագույն մարզիկներին։
«Ցանկանում եմ շնորհավորել մեր լավագույն մարզիկներին՝ իրենց նվաճումների համար։ Մեր թենիսիստներին մաղթում եմ նորանոր հաջողություններ ապագայում։ Հայաստանի թենիսի ֆեդերացիան և անձամբ ես ձեր կողքին ենք», - ողջունելով ներկաներին ասել է ֆեդերացիայի նախագահ Վարդան Զաքարյանը։




















