«Հրապարակ». Պարտադրում են քեֆերի մասնակցել
- Ani

- 3 hours ago
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է, իշխանությունը պետական ծառայողներին պարտադրում է ոչ միայն ժողովների, միջոցառումների ներկայանալ, ինչպես նոյեմբերի 22-ին՝ ՄՀՀ-ում պետական ծառայողների համաժողովին, այլեւ՝ մեկ մարդու նման խնջույքների մասնակցել։
Մենք տեղեկացանք, որ ՏԿԵ նախարարության աշխատակիցներին հորդորել են անպայման մասնակցել տարեվերջյան հավաքույթին, որը, ի դեպ, կազմակերպվում է աշխատակիցների հաշվին։ Խնջույքը նախատեսված է դեկտեմբերի 29-ին՝ «Բերգամո» ռեստորանում, յուրաքանչյուրը 25 հազարական դրամ է մուծվել այդ պարտադրված կորպորատիվի համար։
Մեզ ասացին, որ գրեթե բոլոր գերատեսչություններն էլ տարեվերջյան խնջույքներ են կազմակերպում, որ ցույց տան, թե պետական ծառայողներն իշխանությունների հետ են։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















