top of page

Տաթև-Լծեն խաչմերուկում «ՄԱԶ» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել քարերին և կողաշրջվել

  • 1 day ago
  • 1 min read


Այսօր՝ հուլիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Տաթև-Լծեն խաչմերուկում Սյունիքի մարզի բնակիչ 36-ամյա Գարիկ Գ․-ն իր վարած «ՄԱԶ» մակնիշի բեռնատարով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ապառաժ քարերին և կողաշրջվել։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն բեռնատարում բարձված քարերը թափվել են և ամբողոջությամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին։



Փրկարարները հեռացրել են քարերը ճանապարհի երթևեկելի գոտուց, և այն դարձել է միակողմանի երթևեկելի։



Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

1/2789
bottom of page