top of page

Հաստատվեց՝ Գագիկ Ծառուկյանի՝ քնեցված առյուծներից մեկն անկել է

  • 2 hours ago
  • 1 min read

՝Երևանի կենդանաբանական այգին հայտարարություն է տարածել․


«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։


Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»,- ասվում է հայտարարությունում։


1/2783
bottom of page