top of page

Բեռլինում ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել՝ շոգից տառապող մարդկանց զովացնելու համար

  • Jun 27
  • 1 min read

Բեռլինի ոստիկանությունը երկու ջրցան մեքենայով պարեկություն է իրականացնում քաղաքում՝ փորձելով գեթ մի փոքր մեղմել շոգի հետևանքները, տեղեկացրել է Tagesspiegel-ը։

Առաջին կանգառը Բրանդենբուրգյան դարպասն էր, որտեղ թե՛ Բեռլինի բնակիչները, թե՛ զբոսաշրջիկները հաճույքով զովանում են սառը ջրաշիթերի տակ։

Ոստիկանների խոսքով՝ արդեն երկու անգամ օգտագործվել է մոտ 9 000 լիտր ջուր, և այժմ բաքերը կրկին լցվում են։

Հաջորդ կանգառը Պոտսդամի հրապարակն է։

1/2862
bottom of page