top of page

Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28-ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն. Գոհար Մելոյան

  • 1 hour ago
  • 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ։ Տոն, որը հայ ազգի հավաքական կամքի, միասնականության և ուժի դրսևորման անմիջական հետևանքն է։

Թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակները Սարդարապատում, Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում փրկեցին Արևելյան Հայաստանի վերջին հողակտորները և դրանց վրա ապրող հայությանը, և մեր ժողովուրդը մեծագույն ճիգով վերականգնեց Հայոց անկախ պետականությունը՝ հռչակելով Հայաստանի Առաջին Հանրապետության ծնունդը:

«Մայիսի 28-ը մեր պատմության ամենամեծ տոնն է։ Հեռու չէ այն օրը, երբ մայիսի 28-ը կտոնվի իբրև համազգային անհերքելի ամենամեծ տոն, և ամեն հայ երկյուղածորեն պետք է խոնարհվի այդ տոնի առջև»։


Հովհաննես Քաջազնունի /ՀՀ վարչապետ - 1918-1919 թթ./»,-գրել է Գոհար Մելոյանը։

1/2713
bottom of page