Պետք չէ պաշտպանել Հայաստանը մեզանից․ մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք․ Ալիև
- 1 hour ago
- 1 min read

Մենք չունենք Հայաստանը ոչնչացնելու կամ նրա անկախությունը խլելու մտադրություն, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Այսօր այսպես կոչված եվրոպացի դիտորդները դեռևս ենթադրաբար հերթապահություն են իրականացնում ադրբեջանա-հայաստանյան սահմանին։ Ես ասել եմ, որ եթե մենք մեկ կրակոց արձակենք, նրանցից ոչ մի հետք չի մնա։ Բայց նրանք այնպես են վարվում, կարծես թե պաշտպանում են Հայաստանը մեզանից։ Անհրաժեշտ չէ պաշտպանել Հայաստանը մեզանից։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք», - նշել է Ադրբեջանի նախագահը։




















