top of page

Ոչ մի զարմանալու բան չի լինի, եթե մի օր ԵՄ-ն ՀՀ-ից պահանջի` ՌԴ ռազմաբшզան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու հարցը. Զաքարյան

  • 36 minutes ago
  • 1 min read

Ոչ մի զարմանալու բան այլևս չի լինի, եթե մի գեղեցիկ օր ԵՄ-ն պահանջի օրինակ՝ ՌԴ ռազմաբազան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել: Կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել «ԹՐԻՓՓ ուղղին» իրագործելու, կամ «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային երթուղին շարունակելու հարցը: Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։

«Վաղուց գաղտնիք չէ, որ շատ ուղիղ կերպով, Հայաստանից պահանջվում է անցկացնել երկու հանրաքվե: Դա վկայում է նաև այն մասին, որ Նիկոլի իշխանության կայացրած որոշումներին չեն վստահում: Փոխարենը ակնկալում են հայ ժողովրդի որոշումը:

Ադրբեջանն ասում է՝ թող հայ ժողովուրդը փոխի իր ընդունած սահմանադրությունը հրաժարվի անկախության հռչակագրից, Արցախից ու արցախյան հարցից:

ԵԱՏՄ-ն ասում է՝ թող հայ ժողովուրդը որոշի՝ մնում է ԵԱՏՄ-ում, թե՞ դուրս է գալիս ԵԱՏՄ-ից ու 25-30 տարի անհույս փորձեր է անում անդամակցել ԵՄ-ին:

Նիկոլի կառավարությունն այնքան հակասական, չմտածված, փոփոխական և եսակենտրոն որոշումներ ու օրենքներ է ընդունել, որ, դրսի դերակատարներն այլևս չեն վստահում նրանց:

Ոչ մի զարմանալու բան այլևս չի լինի, եթե մի գեղեցիկ օր ԵՄ-ն պահանջի օրինակ՝ ՌԴ ռազմաբազան դուրս բերելու մասին հանրաքվե անցկացնել: Կամ Իրանը պահանջի հանրաքվեի դնել ԹՐԻՓՓ ուղղին իրագործելու, կամ Հյուսիս-Հարավ տրանսպորտային երթուղին շարունակելու հարցը...

եվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են ինքնիշխանություն»,-գրել է նա:

1/2815
bottom of page