top of page

Ռուսաստանը երկակիություն է տեսնում Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ․Պեսկով

  • 1 hour ago
  • 1 min read

Ռուսաստանը երկակիություն է տեսնում Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման մեջ, մինչդեռ Մոսկվան տպավորված է Վաշինգտոնի՝ խաղաղ կարգավորմանը ձգտելու պատրաստակամությամբ։ Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք նման երկակիություն ենք տեսնում ամերիկյան դիրքորոշման մեջ։ Մի կողմից, նրանք զենք են մատակարարում Ուկրաինային, չնայած նախագահ Թրամփն ասում է՝ մենք չգիտենք, թե ում ենք մատակարարում, մենք մատակարարում ենք ՆԱՏՕ-ին, և մնացած ամեն ինչ մեր գործը չէ։ Մյուս կողմից Միացյալ Նահանգները անկեղծորեն հայտարարում է խաղաղ կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին։



Ռուսաստանն իր հերթին պահպանում է երկխոսության ուղիները ամերիկացի բանակցողների հետ։ Սակայն, Մոսկվայի արձագանքը Ուկրաինայում հակամարտության կարգավորման հնարավոր նոր առաջարկներին կախված կլինի նրանից, թե որքանով են դրանք համապատասխանում Ռուսաստանի շահերին»,- նշել է նա։

1/2813
bottom of page