top of page

Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է․ Մխիթարյան

  • 8 hours ago
  • 1 min read

Երեկ դատարանի բակից ազատ արձակվեցին իմ ավագ ընկերներ Դավիթ Ղազինյանը և Հայկ Սուքիասյանը: Սա, իհարկե, ուրախալի լուր է։ Սակայն այս պատմության մեջ ամենակարևորը նրանց ազատ արձակվելը չէ, այլ այն, որ նրանք ապօրինի զրկված էին ազատությունից։ Այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի մանդատ ստացած Ռուբեն Մխիթարյանը։

«Եթե այսօր նրանք կարող են գտնվել ազատության մեջ, ապա պետք է հնչի ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ չէին կարող երեկ։ Սա հերթական անգամ ցույց է տալիս մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը. մարդու ազատությունը չպետք է կախված լինի նրա քաղաքական կամ պաշտոնական կարգավիճակից։ Ազատության իրավունքը պետք է պաշտպանվի օրենքով, ոչ թե մանդատով կամ ինչ որ մեկի ցանկությամբ:

Ինձ համար Հայկ Սուքիասյանի և Դավիթ Ղազինյանի ազատ արձակումը ոչ թե արդարադատության հաղթանակի, այլ երկար ժամանակ թույլ տրված անարդարության հերթական ապացույցն է։

Իսկ իրական արդարությունը կլինի այն օրը, երբ Հայաստանում ոչ ոք ապօրինի չի կալանավորվի, և մարդու ազատությունը չի դառնա քաղաքական որոշումների կամ ընտրովի մոտեցումների առարկա»,-գրել է Մխիթարյանը։

1/2812
bottom of page