Հրդեհ է բռնկվել Աքորի բնակավայրի մոտակայքում․ այրվել է խոտածածկույթ
- 2 hours ago
- 1 min read

Փետրվարի 17-ին ժամը 17։14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի բնակավայրի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ. տեղանքի անանցանելիության պատճառով փրկարարները ճանապարհը շարունակել են ոտքով։
Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում հրդեհը մարվել է։




















