top of page

Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ․ փաստաբան

  • 34 minutes ago
  • 1 min read











Մեզ համար անակնկալ չէր, այն պահից, երբ այս ապօրինությունները սկսել են, մենք հասկացել էինք՝ այս գործողությունը լինելու է, որովհետև սա հրապարակային հանձնարարականի արդյունք է, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Երեմ Սարգսյանը՝ խոսելով Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին։

«Դատարանը նաև հաստատեց ձերբակալության իրավաչափությունն այն դեպքում, երբ այդ մասով դատարանում մի բառ անգամ քննարկում չի եղել։ Ո՛չ դատարանն է հարցրել, ո՛չ կողմերն են կարծիք հայտնել, այսինքն՝ կարծես որոշումը գրված-պատրաստ լիներ, պետք էր ստանդարտ ձևակերպումները տալ, ձևական կողմն ապահովել»,-Գագիկ Ծառուկյանի կալանավորման որոշումից հետո ասել է Սարգսյանը։

Փաստաբանները նաև հայտնել են, որ Գագիկ Ծառուկյանին կտեղափոխեն «Կենտրոն» ՔԿՀ։

1/2783
bottom of page