Ռուսաստանն այլևս ռազմավարական թիկունք չունի. Զելենսկի
- 6 hours ago
- 1 min read

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենք ամբողջությամբ վերացրել են Ռուսաստանի՝ ռազմավարական թիկունք ունենալու գաղափարը։
Նախագահի խոսքով՝ հենց երեկ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը ճեղքել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանությունը և հարված հասցրել Սիբիրում գտնվող ռուսական նավթավերամշակման գործարանին։
Վոլոդիմիր Զելենսկին ընդգծել է, որ սա նոր իրականություն է, և Ռուսաստանում չի մնացել որևէ խոշոր նավթավերամշակման գործարան, որին իրենք չեն հարվածել։




















