top of page

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս կգրվի վաղը

  • 14 hours ago
  • 1 min read

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» ԲԿ-ից դուրս կգրվի վաղը՝ փետրվարի 17-ին, ժամը 12։00-ին, այս մասին տեղեկացնում են ԲԿ-ից։

«Սրբազանի առողջական վիճակը գնահատվում է բավարար, նա կշարունակի գտնվել բժիշկների հսկողության տակ»,- նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանն օրերս բավարարեց Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը փոփոխելու վերաբերյալ։ Դատավորը հայտարարել էր, որ Սրբազանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, բացակայության արգելք։

Այդ ընթացքում Սրբազանը վիրահատության էր ենթարկվել և վերականգնողական փուլ էր անցնում Իզմիրլյան ԲԿ-ում։

1/2547
bottom of page