top of page

Շարունակելու ենք աշխատել, որ գերիներն ազատ արձակվեն. ԱԽ քարտուղարը՝ Ալիեւի հայտարարության մասին

  • 4 hours ago
  • 1 min read

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը, որ «անհնար է ներում շնորհի» Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

«Մենք շարունակում ենք աշխատել, որ բոլորին ազատ արձակենք, բոլոր հնարավոր ձեւաչափերով աշխատել ենք ու շարունակելու ենք»,– ասաց ԱԽ քարտուղարը այսօր լրագրողների հետ զրույցում։

NEWS.am-ի հարցին երկաթուղու վերաբերյալ, Գրիգորյանը նշել է, որ եթե հրապարակային անհրաժեշտություն լինի, այդ մասին կհայտարարվի։

1/2543
bottom of page