top of page

Մակրոնը Գյումրիում կմասնակցի համերգի․ փողոցներ կփակվեն․ մանրամասներ

  • 2 hours ago
  • 1 min read

Շիրակի մարզպետարանից հայտարարություն են արել, որ մայիսի 5֊ին Գյումրիում կայանալիք «Երաժշտական կամուրջ. Հայաստան. Ֆրանսիա»  խորագրով համերգի կազմակերպչական աշխատանքներով, քաղաք այցելող  բարձրաստիճան պաշտոնյաներով և մեծաթիվ հյուրերով պայմանավորված` քաղաքում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ․

«Մայիսի 2-ից մինչև 5֊ը մասնակիորեն փակ են լինելու։

Հաղթանակի պողոտայի,  Սպանդարյան փողոցի խաչմերուկից դեպի Վարդանանց հրապարակ տանող հատվածում գտնվող փողոցները։

Մայիսի 5-ին ամբողջությամբ փակ են լինելու դեպի Վարդանանց հրապարակ տանող բոլոր մուտքերը, ինչպես նաև Վարդանանց հրապարակին հարող փողոցները»,- նշվում է հաղորդագրության մեջ։

1/2668
bottom of page