top of page

Կոտրված արմունկով մեդալ նվաճած հայ ըմբիշը եռագույնը բարձրացրել է Բաքվում

  • 57 minutes ago
  • 1 min read

Արարատի ըմբշամարտի ակումբը տեղեկացրել է մարզիկ Գևորգ Հարությունյանի բացառիկ կամային հատկությունների և Բաքվում գրանցած հաջողության մասին։


Ադրբեջանցի մրցակցի հետ գոտեմարտի ընթացքում կոտրելով արմնկային ոսկորը՝ Գևորգ Հարությունյանը շարունակել է պայքարը մինչև վերջ և պարտվել է լոկ մրցավարների անարդար որոշման պատճառով։ Այս մասին հայտնել է Արարատի ըմբշամարտի ակումբը։


Դրանից հետո մարզիկը, անտեսելով կոտրված արմունկի ցավերը, շարունակել է պայքարը բաղձալի բրոնզե մեդալի համար։ Նա առավելության է հասել Ասիայի չեմպիոն ղազախ, ինչպես նաև վրացի մրցակիցների նկատմամբ՝ նվաճելով իր մեդալը։


Ակումբի փոխանցմամբ՝ սա հայրենասիրության բացառիկ դրսևորում է, քանի որ իրենց սանը ամեն գնով ձգտել է Բաքվում ծիրանագույնն ու հայոց եռագույնը բարձրացնել, ինչը նրան հաջողվել է։


Հայտարարության վերջում Գևորգին մաղթել են շուտափույթ ապաքինում և վերադարձ մարզումային գործընթացին։

1/2820
bottom of page