top of page

Միքայել Սրբազանը դարձյալ վիրահատվել է

  • Writer: Ani
    Ani
  • 11 hours ago
  • 1 min read

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազան Աջապահյանն այսօր առավոտյան դարձյալ վիրահատվել է։ Այս մասին հայտնել են «Իզմիրլյան» ԲԿ–ից։

«Երկրորդ վիրահատությունը այլ հիվանդության հետ է կապված, շատ լավ է անցել, նրա վիճակը լավ է, կամքը ամուր։ Դեռ 2 շաբաթ կտեւի հետվիրահատական ապաքինան շրջանը»,– NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Չարչյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սրբազանը գտնվում է հետվիրահատական փուլում,  լրացուցիչ հետազոտություններ է անցնում՝ երկրորդ վիրահատություն ունենալու համար։

Հիշեցնենք՝ Սրբազանն այս պահին գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, չնայած նրան, որ դատարանի որոշմամբ խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։

1/2537
bottom of page