Գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին․ Տուսկ
- 1 day ago
- 1 min read

«Հայ-լեհական հարաբերությունները, ինչպես նաև մեր անձնական հարաբերությունները ընկերություն է՝ առանց որևէ նախապայմանի»,- ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ հայտարարության ժամանակ։
«Լեհաստանում շատ են գնահատում հայերին, և ուզում եմ հատկապես մատնանշել Ձեր կատարած աշխատանքը։ Ես գիտեմ, թե որքան ջանքեր են պահանջվել Ձեր քաղաքական տեսլականը իրականություն դարձնելու ճանապարհին։ Անհրաժեշտ է նաև ամբողջ հանրությանը ներկայացնել, թե որքան կարևոր է խաղաղությունը։ Խաղաղությունը առաջնահերթություն է, և պետք է ցույց տալ, թե որքան վտանգավոր կարող է լինել այլ ճանապարհ ընտրելը և որքան մեծ աշխատանք է այն պահանջում։ Նաև ուզում եմ ընդգծել, որ շատ գովելի է, որ Հայաստանը բռնել է եվրոպական ուղին։ Սա այսօր ակտիվ քննարկման թեմա է՝ թե ինչպես ընդլայնել Եվրամիության մեծ ընտանիքը«,-ասել է Տուսկը։
Նա հավելել է, որ Եվրամիությունը «զգուշությամբ, բայց հստակորեն բաց է ընդլայնվելու համար այն բոլոր երկրների համար, որոնք ընտրում են ժողովրդավարությունը, անկախությունը, խաղաղությունը»։




















