Ունենալու ենք երկիր՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, որտեղ քաղաքական հայացքների համար ազատազրկված մարդիկ չլինեն․ Դավիթ Ղազինյան
- 1 hour ago
- 1 min read

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ, ավարտվեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոցի հարցի քննությունը։
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը։ Նշվեց, որ այլընտրանքային խափանման միջոցների կիրառման անհրաժեշտություն չի առաջացել։
«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց նիստերի դահլիճից։
Դատարանի բակում «Ուժեղ Հայաստան»-ի համակիրները ծափերով դիմավորեցին նրան։
Դավիթ Ղազինյանը լրագրողների հետ զրույցում շեշտեց՝ պատգամավոր ընտրվելու կարգավիճակ ստանալու հիմքով չէր, որ իրեն պետք է ազատ արձակեին, այլ ի սկզբանե շինծու մեղադրանք չպետք է առաջադրվեր, սակայն մոտ ապագայում, ինչպես վստահություն հայտնեց նա, այս իրականությունը կփոխվի․
«Համոզված եմ՝ ունենալու ենք երկիր՝ Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, որտեղ քաղաքական հայացքների համար ազատազրկված մարդիկ չլինեն»։
Ղազինյանը շեշտեց նաև՝ դրա համար գործող իշխանություններից շատ արագ պետք է ազատվել։




















