top of page

Հրաձիգ Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն

Jul 21
1 min read

Հրաձիգ Հայկ Մինասյանը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում անցկացված աշխարհի առաջնության անհատական պայքարում ոսկե մեդալ է նվաճել; Տեղեկությունը Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից են հայտնում։

«Տալլինում մեկնարկել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվեց աշխարհի չեմպիոն։

Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը զբաղեցրին երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին»,- նշել են ֆեդերացիայից։


1/2967
bottom of page