top of page

Կիևի վրա գիշերային հարձակման հետևանքով տուժել է 10 մարդ, այդ թվում՝ երեխա

  • 3 days ago
  • 1 min read

Կիևում գիշերային հարձակման հետևանքով տուժել է 10 մարդ, այդ թվում՝ 11-ամյա տղա։ Այս մասին հայտնել է քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։


Վնասներ են արձանագրվել Սոլոմյանսկի, Դառնիցկի և Դնեպրովսկի շրջաններում։ Սոլոմյանսկի շրջանում հրդեհ է բռնկվել եռահարկ գրասենյակային-պահեստային շենքում, որը հետագայում մարվել է։ Պայթյունի ալիքից վնասվել է նաև երկաթուղային լոկոմոտիվը։



Դառնիցկի շրջանում հարվածի հետևանքով հրդեհվել է լուսացույցների էլեկտրական վահանակը, իսկ հարակից շենքերում վնասվել են պատուհանները։ Դնեպրովսկի շրջանում հրդեհ է բռնկվել պահեստային շենքում։ Սա վերջին մեկ շաբաթվա ընթացքում Կիևի դեմ իրականացված արդեն երրորդ հարձակումն է։




Ըստ հաղորդագրությունների՝ Ռուսաստանը կիրառել է 6 բալիստիկ հրթիռ, 4 կառավարվող Խ-59/69 ավիացիոն հրթիռ, 2 Խ-31 հակառադիոլոկացիոն հրթիռ և տարբեր տեսակների 121 հարվածային անօդաչու թռչող սարք։


Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ խոցվել է երկու Խ-59/69 հրթիռ, վնասազերծվել՝ 111 անօդաչու թռչող սարք։ Արձանագրվել են վեց բալիստիկ հրթիռի, երկու Խ-59/69 հրթիռի և յոթ անօդաչու թռչող սարքի հարվածներ 11 տարբեր վայրերում։ Երկու Խ-31 հրթիռի վերաբերյալ տվյալները դեռ ճշտվում են։

1/2793
bottom of page