top of page

Վարուժան Ավետիսյանի որդին արդարացվեց

  • Apr 9
  • 1 min read

Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը դադարեցրել է «Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։

«Դավիթը արդար և անպարտ է։

Հիշեցնենք, 2023 թվականի հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ասել, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո Դավիթին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ձերբակալել և մեղադրանք առաջադրել:

2024 թվականի նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, մեղավոր ճանաչեց Դավիթ Ավետիսյանին և որպես պատիժ նշանակեց տուգանք՝ 525․000 դրամի չափով:

Այս վճիռը Վերաքննիչ դատարանը բեկանեց, ուղարկեց նոր քննության, որի արդյունքներով Դավիթ Ավետիսյանն արդարացվեց և նրա նկատմամբ հետապնդումը դադարեցվեց»,- հայտնել են Բևեռի մամուլի ծառայությունից։

1/2718
bottom of page