Փաշինյանը ԱԱԾ փոխտնօրեն է նշանակել
- 3 hours ago
- 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տիգրան Հարությունյանին ԱԱԾ փոխտնօրեն է նշանակել։ Այս մասին նա որոշում է ստորագրել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասով՝ Տիգրան Հարությունյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ»:




















