Վրաերթ, հետիոտնի վիճակը ծանր է
- 13 hours ago
- 1 min read

Մայիսի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։30-ի սահմաններում Մասիս քաղաքում «Audi» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնին՝ 37-ամյա տղամարդու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, տուժածին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։




















