Հայաստանն ու Ֆրանսիան վարկավորման նոր ծրագրի հուշագիր են փոխանակել
- 11 hours ago
- 1 min read

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պետական այցի արդյունքներով տեղի է ունեցել համատեղ հռչակագրի ստորագրման և փաստաթղթերի փոխանակման արարողություն։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել են «Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին» համատեղ հռչակագիրը։
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը և Զարգացման ֆրանսիական գործակալության գլխավոր տնօրենի տեղակալ Բերտրան Վալկենայերը փոխանակել են Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև «Հայաստանում հանրային քաղաքականության վարկավորման նոր բազմամյա ծրագրի վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը։




















